Ստրասբուրգում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կանցկացվի խաղաղ երթ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում «Հայորդի երիտասարդաց միության» նախաձեռնությամբ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, կանցկացվի խաղաղ երթ` ի հիշատակ 1915-1923 թթ․Հայոց Մեծ Եղեռնի, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի զոհերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայորդի երիտասարդաց միության» հիմնադիր անդամ Համլետ Հովսեփյանը նշեց, որ չնայած համավարակին, այդ օրն անցկացնելու են երթը՝ ցույց տալու հայերի միասնությունը:

«Համաճարակային բոլոր կանոնները պահպանելով՝ մենք լուռ երթ ենք անցկացնելու: Արցախյան պատերազմից հետո հայերի շրջանում կոտրված լինելու պահ կար: Մենք նպատակ ունենք անցկացնել այդ միջոցառումը՝ ցույց տալու մեր համախմբվածությունը, միասնությունը, ինչը շատ կարևոր է»,-ասաց Համլետ Հովսեփյանը: Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Եվրախորհրդի շենք, ծաղիկներ կխոնարհվեն այնտեղ տեղադրված հայկական խաչքարի մոտ:

Միջոցառումն անցկացվում է ամեն տարի, որը սովորաբար լինում է բողոքի երթ, այս անգամ լուռ միջոցառում է նախատեսված՝ խորհրդանշելով հայերի միասնությունը՝ աջակցություն հայտնելով Հայաստանին ու Արցախին: Ավանդույթի համաձայն՝ երթին մասնակցում են տեղի քրդեր, ասորիներ, հույներ, սերբեր, ֆրանսիացիներ: Համլետ Հովսեփյանը նշեց, որ ակնկալում են Ստրասբուրգի քաղաքապետի մասնակցությունը:

«Մենք մեկ բռունցք ենք՝ հավատարիմ մեր նահատակների հիշատակին, մեր անցյալին, պատմությանն ու պահանջատիրությանը: Այս շրջանում շատ կարևոր է մեր համախմբվածությունը ցույց տալը, հատկապես, որ արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի տեղի ներկայացուցչությունը փորձում է ճնշում գործադրել հայերի նկատմամբ: Օրինակ, իմ ու եղբորս հետ կապված եմ այդ խնդիրը տեսնում: Ադրբեջանի ներկայացուցչությունը փորձում է մեզ ահաբեկիչներ ներկայացնել՝ օգտագործելով վերջին պատերազմի ժամանակ Արցախում լինելու հանգամանքը: Դա այն դեպքում, երբ ես եմ միայն Արցախում եղել, եղբայրս՝ ոչ»,-ասաց Համլետ Հովսեփյանն՝ ընդգծելով, որ իրենք չեն ընկճվում, Ստրասբուրգում իրենց շատ լավ ճանաչում են, համախմբված են ու շարունակելու են պայքարը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA