Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը տրված է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկն Ուկրաինայում արդեն տրված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Analitikaua-նտեղեկացնում է, որ միջոցառումներն սկսվել են տեղեկատվական աշվավով: Մասնավորապես, Ուկրաինայի խոշոր քաղաքների մի շարք փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող տեղեկատվական վահանակներ, ցուցապաստառներ:

Միջոցառումների շրջանակում Ուկրաինայում ապրիլի 24-ին կանցկացվի առցանց դասախոսություն՝ «Հայոց ցեղասպանություն. Հանցագործություն մարդկության ու քաղաքակրության դեմ» խորագրով: Դասախոսությունն անցկացնելու է պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը:

Միջոցառումների շրջանակում Ուկրաինայի հայաշատ տարբեր քաղաքներում նախատեսված են նաև կլոր-սեղան քննարկումներ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշ-մոբեր, երթեր, ծառատունկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմերի ցուցադրություն: Համավարակով պայմանավորված` միջոցառումներն անցկացվելու են անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ:

Հայերեն English Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին