Քաղաքականություն

Կովկասի ապագան մեր երկրները պետք է սահմանեն համատեղ. Զուրաբիշվիլի

1 րոպեի ընթերցում

Կովկասի ապագան մեր երկրները պետք է սահմանեն համատեղ. Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագա ներուժը: Այդ մասին հանդիպման արդյունքներն անփոփող հայտարարությունների ժամանակ հայտարարեց Վրաստանի նախագահը՝ ավելացնելով, որ այդ ներուժը հազվագյուտ է տնտեսության առումով, հաշվի առնելով արտաքին դերակատարների հետաքրքրությունը:

«Այս ամենը վկայում է մեր տարածաշրջանի կարևորությունը: Սակայն Կովկասի երկրների դերը վճռական է մնում Կովկասի ապագայի հարցում: Մեր երկրները պետք է համատեղ սահմանեն այն, միևնույն ժամանակ Կովկասն իր տարանցիկ ներուժի նախատեսմամբ միայն բաց տարածաշրջան ենք պատկերացնում:

Կովկասի և Սև ծովի տարանցմամբ, Ասիայի և Եվրոպայի ուղղությամբ զանգվածային նախագծերի իրականացումը պահանջում է բոլորի ու մասնավորապես գլխավոր դերակատարներից մեկի՝ Եվրամիության ակտիվ մասնակցությունը, այլ շահագրգիռ կողմերի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Զուրաբիշվիլին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում