Մշակույթ

Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հավատով խոստովանիմ» համերգին Questa Musica անսամբլը և մի խումբ մենակատարներ կկատարեն Տիգրան Մանսուրյանի, Կոմիտասի, Ներսես Շնորհալու, իտալացի կոմպոզիտոր Լուչանո Բերիոյի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 16-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում:

«Հավատով խոստովանիմ»-ը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործության անունն է, որն առանցքային կլինի համերգին:

Մենակատարներն են մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, որին Մանսուրյանը նվիրել է «Հավատով խոստովանիմ» ստեղծագործությունը, դուդուկահար Վասիլի Կորոստելյովը, դաշնակահար Կարինա Պոգոսբեկովան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում