Թուրքիան 4.5 ամիս հետո չի կարողանա օգտվել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից
1 րոպեի ընթերցում
![Թուրքիան 4.5 ամիս հետո չի կարողանա օգտվել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1049032.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդունված ակտի համաձայն՝ ԵԱՏՄ-ում Թուրքիային տրված սակագնային արտոնությունը վերացված կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից Արտակ Մանուկյանի հարցին:
«Գոյություն ունի ԵԱՏՄ ընդունված ակտ, որ արդեն 4.5 ամիս հետո այն արտոնությունը, որը տրված էր Թուրքիային, վերացված է լինելու: Եվ այդ իմաստով՝ ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները սա պետք է հաշվի առնեն, որովհետև շատ լուրջ ալտերնատիվ վաճառքի շուկայի մասին է խոսքը գնում»,-ասաց Գրիգորյանը:
Նրա կարծիքով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսին ավելի կոնկրետ միջոցառումներով և առաջարկներով հանդես կգա: