Արցախ

Արցախում պետությանը 100 միլիոն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքով քրգործ է հարուցվել

1 րոպեի ընթերցում

Արցախում պետությանը 100 միլիոն  դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքով քրգործ է հարուցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ՝ 2020 թվականի հոկտեմբերին պետությանը 100 միլիոն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ, քրեական գործ է հարուցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 2020 թվականի փետրվարի 8-ին դատախազության կողմից քրեական գործ էր հարուցվել՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով»,-հայտնել են դատախազությունից՝ հավելելով,որ քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում