Կանադան ԼՂ պատերազմի պատճառով չեղարկել է ռազմական տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու թույլտվությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտնել է Թուրքիա սպառազինություն և ռազմական տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունները չեղարկելու որոշման մասին, քանի որ հետաքննությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում (2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը) օգտագործվել են կանադական տեխնոլոգիաներ:

Պատերազմի ընթացքում Թուրքիային մատակարարված կանադական ռազմական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ հաղորդումներից հետո Կանադան ժամանակավորապես կասեցրել էր Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը:

«Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, խորհրդակցելով Ազգային պաշտպանության նախարարության հետ, ամբողջությամբ վերանայել է Թուրքիայի համար նախատեսված ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման բոլոր կասեցված և գործող թույլտվությունները: Հաշվի առնելով, որ ուսումնասիրությունը հավաստի ապացույցներ է հայտնաբերել այն մասին, որ Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում, այսօր ես հայտարարում եմ 2020 թվականի կասեցված թույլտվությունները չեղարկելու մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է Գարնոն: Նա ընդգծել է, որ կանադական տեխնոլոգիաների նման կիրառումը հակասում է Կանադայի արտաքին քաղաքականությանն ու չի համապատասխանում Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին:

Մարկ Գարնոն հայտնել է, որ խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ նրան հայտնելու իրենց մտահոգություններն ու սկսելու երկխոսության մեխանիզմ կանադացի և թուրք պաշտոնյաների միջև՝ հանուն փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման:

Հայերեն العربية English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով