Սփյուռք

Կյանքից հեռացել է Մխիթարյան միաբանության անդամ Հարություն վարդապետ Պզտիկյանը

3 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է Մխիթարյան միաբանության անդամ Հարություն վարդապետ Պզտիկյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 84-ի տարում ապրիլի 11-ին վախճանվել է Մխիթարյան միաբանության անդամ, աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի դոկտոր, արվեստաբան, գեղանկարիչ Հարություն վարդապետ Պզտիկյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է «Ֆրանս-Հայկական միություն»-ը (Union Franco-Arménienne)։

«Սրտի ցավով պետք է տեղեկացնենք, որ այսօր, Փարիզի արվարձանում, Սեւր քաղաքում գտնվտող Սամուել Մուրադեան վարժարանի մեջ, կյանքից հեռացավ մեր Սիրելի ՎԱՐԴԱՊԵՏԸ` Հայր Հարութիւն Պեզտիկեանը:

Մեծ Հայ, Մարդ, Արվեստագետ, Հոգեւոր Հայր, Աստվածաբան, իրական Հայ Հոգեւորական... ՄԵԾ ՄԱՐԴ

Մահկանացուն կնքել էր իր աշխատանքային սեղանի մոտ, մինչեւ վերջին վայրկյանը աղոթել, աշխատել եւ ստեղծագործել էր հանուն Հայ ազգի, հայրենիքի եւ հանուն բարու ...

Աստված հոգիդ լուսավորի մեր սիրելի ՎԱՐԴԱՊԵՏ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ «Վիկիպեդիա»-ի՝ Հարություն Պզտիկյանը ծնվել է 1937-ի հուլիսի 27-ին, Բեյրութում։ Սովորել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում, 1950 թվականից՝Վենետիկի Մխիթարյան միաբանությանվարժարանում։Հռոմի համալսարանումուսումնասիրել է փիլիսոփայություն, աստվածաբանություն և հոգևոր երաժշտություն,Հռոմի Գրիգորյան համալսարանիցստացել է փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի կոչում։ 1962 թվականին դարձել է վարդապետ։ Երկու տարի սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։

Հոգևոր և ստեղծագործական աշխատանքներին զուգահեռ կատարել է նաև խմբագրական գործեր, եղել է ՀալեպիՄխիթարյան վարժարանիտնօրեն, դասավանդել է հայկական կրթօջախներում։ Հեղինակել է բազմաթիվ գրքեր հայերեն և օտար լեզուներով։ Դասավանդել էՓարիզիՍամուել-Մուրատ վարժարանում։ Եղել է Մխիթարյան միաբանության պաշտոնական ամսագրի` «Բազմավէպ»-ի խմբագրապետ։

Հեղինակ է գրականագիտական, հայագիտական, արվեստին ու մանկավարժությանը վերաբերող հայերեն և օտար լեզուներով բազմաթիվ աշխատությունների։

2018 թվականինՖրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովիշրջանակներում Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում հանդես է եկել «Նապոլեոն Բոնապարտի կապը Մխիթարյան միաբանության հետ» թեմայով դասախոսությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում