Գյանջալիևն իր համար ցանկալին ներկայացրել է իրականության տեղ, Արցախի նախագահի խոսնակի արձագանքը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի հասարակական գործիչ Թուրալ Գյանջալիևն իր համար ցանկալին ներկայացրել է իրականության տեղ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող ՀԿ ղեկավար Թուրալ Գյանջալիևի այն հայտարարությունը, ըստ որի՝ նա իբր Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում:

«Այդ հայտարարությունն ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն: Այսպիսի էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն մոլորության մեջ պահելու իրենց հասարակությանն ու նյարդայնացնելու հայ հասարակությանը: Նրանք Ստեփանակերտում գրասենյակի տեղ կարող են փնտրել միայն քարտեզի վրա: Որքան էլ ադրբեջանական կողմը փորձի ներկայացնել, թե հակամարտությունը կարգավորված է կամ Արցախում իրենք կարող են իրականում նման հնարավորություն ունենալ, շատ լավ հասկանում են, որ դա այդպես չէ: Կան չլուծված բազմաթիվ խնդիրներ՝ Արցախի միջազգային կարգավիճակից մինչև հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում»:

Հայերեն Русский

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև