Մշակույթ

Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի Հանդիսատեսի մրցանակին

1 րոպեի ընթերցում

Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի Հանդիսատեսի մրցանակին

ՀՌՈՄ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է մարտի 17-ից 21-ը տեղի ունեցած Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնի Հանդիսատեսի մրցանակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Դադիվանք գյուղում, ղարաբաղյան առաջին պատերազմից մի քանի տարի անց։ Ֆիլմը այն մասին է, թե ինչպես է պատեազմը երկարաժամկետ առումով ազդում մարդկային ճակատագրերի վրա՝ պատճառելով ցավ և տառապանք:

Մրցանակաբաշխության արարողության ընթացքում ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիդ Աբադը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում