Սփյուռք

«Golden talents of Madrid 2021» միջազգային մրցույթում 10-ամյա Սոնա Մարկոսյանն արժանացել է մրցանակի

1 րոպեի ընթերցում

«Golden talents of Madrid 2021» միջազգային մրցույթում 10-ամյա Սոնա Մարկոսյանն արժանացել է մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայից 10-ամյա Սոնա Մարկոսյանը մրցանակի է արժանացել «Golden talents of Madrid 2021» երաժշտական միջազգային մրցույթում, որն ամեն տարի անցկացվում է Մադրիդում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «AnalitikaUA.net»-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված այս տարի մրցույթն անցկացվում էր առցանց ռեժիմով:

Մրցույթն ունեցել է 1200 մասնակից 11 երկրից: Ժյուրիի կազմում էին մշակույթի և արվեստի առաջատար գործիչներ՝ կոմպոզիտորներ, վոկալիստներ, արվեստաբաններ Իսպանիայից և այլ երկրներից: Մասնակիցների աշխատանքները դիտարկվել են շուրջ 10 օր: Մրցույթի արդյունքներով «Վոկալ» անվանակարգում Սոնա Մարկոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը:

Մինչ այդ, Սոնան մասնակցել է «Made in Ukraine» 7-րդ միջազգային երաժշտական փառատոն-մրցույթին, որտեղ զբաղեցրել է առաջին տեղը «Դաշնամուր» անվանակարգում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Golden talents of Madrid 2021» երաժշտական միջազգային մրցույթում ևս մեկ հայ մասնակից Ուկրաինայից՝ Կարոլինա Վանոյանը, արժանացել էր մրցանակի:

Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության ու մշակույթի ոլորտներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում