Տնտեսություն

Կառավարությունը սկսելու է ուղիղ աշխատել փոքր և միջին ձեռնարկատերերի հետ․ Վահան Քերոբյան 

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը սկսելու է ուղիղ աշխատել փոքր և միջին ձեռնարկատերերի հետ․ Վահան Քերոբյան 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը երախտապարտ է բոլոր այն կազմակերպություններին, ովքեր իրենց ներդրումը ունեն Հայաստանի զարգացման գործում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Բոլորը գիտեն, թե ինչքան համագործակցող է մեր կառավարությունը բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, փորձում ենք այնպես անել, որ մեր համագործակությունը միջազգային կազմակերպությունների հետ լինի առավելագույնս արդյունավետ, և որ հասարակ մարդիկ իրանց կյանքում զգան էական տարբերություն։ Դրան է ակնհայտորեն միտված այս համաժողովը։ Իհարկե, մեր մարզի և համայնքների համատեղ ջանքերը ձեզ հետ համագործակցության արդյունքում պետք է ուղղված լինեն մարդկանց կյանքի բարելավմանը։ Կառավարությունը ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ներդրումային միջավայրը բարելավելու, գյուղական համայնքներում տնտեսական ակտիվությունը ուժեղացնելու և ընդհանարապես համայնքները ուժեղացնելուն»,- նշեց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ կան բազմաթիվ գործող սուբվենցիոն ծրագրեր, և շուտով կմեկնարկեն սուբինվեստիցիոն ծրագրերը։

«Կառավարությունը սկսելու է ուղիղ աշխատել փոքր և միջին ձեռնարկատերերի հետ, որպեսզի հասարակ մարդկանց ավելի հասանելի լինեն կապիտալը և գիտելիքը, ինչի արդյունքում նրանց համար բիզնես անելու համար փողը չի լինի ամենամեծ խոչընդոտը»,- ասաց Քերոբյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում