Փոխգնդապետ  Մանվել Կարապետյանը  հետմահու արժանացել է ԱՀ «Մարտական խաչ»  առաջին աստիճանի շքանշանի

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի երրորդ հրաձգային գումարտակի հրամանատար փոխգնդապետ Մանվել Կարապետյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Բարձր պարգևը փոխգնդապետի ծնողներին ու կնոջը մարտի 24-ին հանձնեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանը ծնվել է 1988 թվականին Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում։ Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական իստիտուտն ավարտելուց հետո 2009 թվականին ծառայության է անցել Արցախում և մինչև կյանքի վերջը ծառայել այնտեղ։ Մասնակցել է Ապրիլյան պատերազմին։

31-ամյա փոխգնդապետը, ծնողների խոսքով, ծնված էր հայրենիքի պաշտպան լինելու համար: «Նրա համար զինվորներն ամենակարևորն էին: Նրան իր զինվորների կողքից հետ չէին պահում նաև 3 ու 5-ամյա դուստրերը: Այնքան սիրեց Արցախի հողը, որ երիտասարդ կնոջն էլ իր հետ տարավ այնտեղ: Մանվելը և Վիկտորիան ամուսնացել են 2014 թվականի նոյեմբերին, հարսանիքից մեկ ամիս անց տեղափոխվել են Արցախ, քանի որ Մանվելի ծառայությունն այնտեղ էր»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց հերոսի հայրը՝ Արծրուն Կարապետյանը: «Մանվելը գումարտակի հրամանատար էր, շատ հարգված մարդ, ես հպարտ էի, որ իր նման մարդ կար իմ կողքին»,-նշում է Մանվել Կարապետյանի այրին՝ Վիկտորիա Հովհաննիսյանը:

«Մանվելն այդ ժամանակ արդեն 5 տարի Թալիշում էր ծառայում: Շատ խելացի, գրագետ տղա էր, ինձ իր մեջ հենց գրագիտությունն էր գրավել: Միասին այնտեղ ապրել ենք մինչև քառօրյա պատերազմը: Այդ ժամանակ մեծ աղջիկս ծնվել էր, նրա հետ եկա Հայաստան, սակայն 8 ամիս անց կրկին տեղափոխվեցինք Արցախ, բայց արդեն՝ Մատաղիս: 2018 թվականին էլ ծնվեց մեր երկրորդ բալիկը, էլի աղջիկ: Առաջին անգամ, որ գնացի Թալիշ, ամբողջն ավերակներ էր, այնքան էլ հաջող տուն չէր, բայց լիարժեք էր թվում, քանի որ մենք իրար հետ էինք»,- նշեց կինը:

Փոխգնդապետն անմահացավ Արցախում, որին իր կյանքի 12 տարիներն էր նվիրել, զոհվեց սեպտեմբերի 28-ին Թալիշում՝ դիպուկահարի կրակոցից:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ