Պրոդյուեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ կինոնախագիծը ֆինանսական աջակցություն կստանա Եվրիմաժից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ նախագծերից մեկը 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, որի ռեժիսորը Ջեսիկա Վուդվորթն է Բելգիայից, պրոդյուսերն Անժելա Ֆրանգյանն է Հայաստանից: Նախագիծը Բելգիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն է:

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021 թվականի օգոստոսին:

«Շնորհավորում ենք Անժելա Ֆրանգյանին և նախագծի ամբողջ ստեղծագործական կազմին այս կարևոր ձեռքբերման համար: Հիշեցնում ենք, որ Եվրոպական համատեղ կինոարտադրության հեղինակավոր հիմնադրամին Հայաստանն անդամակցում է 2016 թվականից»,-ասվում է կինոկենտրոնի տարածած հաղորդագրությունում:

«Ամրոցը» նախագիծը Հայաստանի ազգային կինոկենտրոնից ֆինանսավորված և Եվրիմաժ ՝ եվրոպական ամենամեծ համատեղ արտադրության ֆոնդից աջակցություն ստացած հինգերորդ նախագիծն է: 2017 թվականին Եվրիմաժից ֆինանսավորում են ստացել հայ-ռուսական «Սպիտակ» ֆիլմի նախագիծը, որի ռեժիսորն Ալեքսանդր Կոտն է, ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում էր «Շարմ» ընկերությունը: 2018 թվականի հունիսին Եվրիմաժից համատեղ արտադրության ֆինանսավորում է ստացել Նորա Մարտիրոսյանի «Սև այգի, կապույտ երկինք» ֆրանս-հայ-բելգիական համատեղ արտադրության ֆիլմի նախագիծը, իսկ 2019-ին՝ «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծը, որի պրոդյուսերը Վարդան Հովհաննիսյան է, ռեժիսորը՝ Իննա Սահակյանը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն