Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1 700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Գործողության ընթացքում Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 739 հա տարածք, ավելի քան 541 կմ ճանապարհ, 1 614 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 349 պայթուցիկ նյութ։

Արցախում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի պայմաններում:

Հայերեն Русский