Սփյուռք

Կանադայի և Օնտարիո նահանգի կառավարությունները 3 մլն դոլար են հատկացրել Տորոնտոյի Հայ կենտրոնին

6 րոպեի ընթերցում

Կանադայի և Օնտարիո նահանգի կառավարությունները 3 մլն դոլար են հատկացրել Տորոնտոյի Հայ կենտրոնին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի դաշնային և Օնտարիո նահանգի կառավարությունները 3 մլն դոլար են հատկացրել Տորոնտոյի Հայ կենտրոնին՝ Երիտասարդական կենտրոնի ընդարձակման և բարելավման աշխատանքների համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Օնտարիոյի Օրենսդիր ժողովի պատգամավոր Արիս Պապիկյանի գրասենյակից։

«Առ այդ, Մարտ12-ին Օնթարիօ նահանգի վարչապետ Տակ Ֆօրտի մասնակցութեամբ,տեղի ունեցաւ պաշտօնական յայտարարութիւնը՝ այս պատմական օժանդակութեան ազդին, եւ այդ մէկը ուրախութեամբ կիսուեցաւ հանրութեան հետ։ Այս պատմական եւ աննախնթաց յատկացումը յատկանշական էր, որովհետեւ առաջին անգամ ըլլալով Թորոնթոյի Հայ կեդրոնը կ՝ըստանայայս տարողութեամբ մեծագումարներդրում մը իր ծրագիրներուն։

Արիս Պապիկեան իբր առաջին Հայ նահանգային երեսփոխան,հպարտ է՝ Պահպանողական կուսակցութեան կառավարութեաննմանօրինակներդրումով,

բաւարարելու համարՕնթարիոյի Հայ գաղութի կարիքները։

Այս առիթով Երեսփոխան Պապիկեան շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն կը յայտնէՕնթարիօ նահանգի վարչապետ Տակ Ֆօրտին եւ նախարարներ՝ Լորի Սքաթ, Րատ Ֆիլիբս, Բօլ Գալանտրա, Բիդըր Պեդնֆօլի, եւ Մօնթի Մագնադըն իրենց զօրակցութեան եւ անսակարկ ներդրումին։

Սոյն նպաստը յատկացուեցաւ նահանգային եւ դաշնակցային կառավարութեան համատեղ գործակցութեամբ, Investing in Canada Infrastructure Program (ICIP) ծրագրին տակ:

Պարզաբանելով գործընթացը, պէտք է հասկնալ ICIP գործունէութեան մանրամասնութիւնները ու գործընթացը՝ որոնք կը խտանան յետեւեալին մէջ.

Արդ, Օնթարիոյի կառավարութեան պարտականութիւնն է ուսումնասիրել եւ արժեւորել ծրագրի մը շահաւէտութիւնը հասարակութեան ու համայնքներու կարիքներուն, ինչպիսին է Հայ կեդրոնի նշեալ ծրագիրը: Ետքը ծրագրի ծրարը կը փոխանցուի դաշնակցային կառավարութեան առի լրացում:

Այստեղ կը շեշտենք եւ ուրախութեամբ կը տեղեկացնեք,որ Օնթարիոյի կառավարութեան համար Հայ կեդրոնի ծրագիրը առաջնահերթութիւնն էր։ Առ այդ, Օնթարիոյի կառավարութիւնը ճիգ չխնայեց պարփակելու կեդրոնի դիմումնագիրը տասնեակ մը հաշուող վաւերացուած ծրագիրներու պիւտճէին տակ։Այսպիսով ներկայացուած հազար եւ երեք հարիւր դիմումնագրերէն ՝ հայ կեդրոնի դիմումը արժանանացաւ նահանգային կառավարութեան ԱՅՈ-ին: Այդպիսով, ներկայացուած ծրագրի ամբողջական ծրարը փոխանցուեցաւ դաշնակցային կառավարութեան, որպէսզի գործադրութեան դրուի օրինական եւ օրէնսդրական լրացումներ կատարելէ ետք։

Պէտք է ընդգծել , որ երեսփոխան Արիս Պապիկեան, հիմնական ներդրում ունեցաւ վերոնշեալ ծրագրի վաւերացման աշխատանքներուն։ Այս գծով, ան տասնեակ հանդիպուներ ունեցաւ Օնթարիոյի պետական քաղաքական աւագանիի զանազան անձնաւորութիւններու հետ, ինչպիսի Վարչապետ Տակ Ֆօրտին եւ նախարարներուն՝ ի խնդիր վաւերացնելու Հայ Կեդրոնի կողմէ ներկայացուած շինարարական նպաստի ծրագիրը։ Նաեւ, հանդիպումներ նախաձեռնեց Թորոնթոյի Հայ Դատի պատասխանատուներուն եւ Օնթարիոյի կառավարութեան միջեւ: Վերջապէս, հետեւողական անխոնջ աշխատանքով եւ զանազան մարմիններու միատեղ համագործ դասաւորումներով ու կարգաւորուած գործընթացով, ի կատար ածուեցաւ այս աչքառու ձեռքբերումը:

Այս առիթով Օնթարիոյի Վարչապետ Տակ Ֆօրտ կատարեց հետեւեալյայտարարութիւնը։

«ԱրիսՊապիկեանը՝հպարտանդամ է Օնթարիոյիաճողեւզարգացող հայգաղութիւնեւհամայնքիջանասերպաշտպաններէնմին:

Անախոյեաննէ հայ գաղութիկարիքներուսատարման: Ես ուրախ եմ, որԱրիսինհետ միասին՝ ձեզի պիտի փոխանցենքայսօրուայաննախընթաց ծրագրիազդը։Արի՛ս,յարատեւշարունակէ՛գերազանց աշխատանքդ»:

Աւելին, նախարար՝ Լորի Սքաթ եւս կատարեց հետեւեալ յայտարարութիւնը; «Երեսփխան Արիս Պապիկեանին՝ հարկաւոր է շնորհաւորել, իր ցուցաբերած յարատեւ զօրակցութեան եւ առաջատար դերակատարութեան հայկակական գաղութէն ներս: Այս պատեհ առիթով ՝ անվարան իմ զօրակցութիւնս կը ցուցաբերեմ հանդէպ Երեսփոխան Արիս Պապիկեանի յայտարարութեան ու Թորոնթոյի Հայ Կեդրոնի նիւթական յատկացումի ծրագրի մեկնարկին»:

Երեսփոխան Պապիկեան այս առիթով հետեւեալ յայտարարութիւնը արձանագրեց։

« Յատուկէն՝ շնորհակալութիւն կու գամ յայտնելու Օնթարիոյի Վարչապետ Տակ Ֆօրտին, նախարարաներ՝ Laurie Scott, Rod Phillips, Peter Bethlenfalvy, Paul Calandra, Monte McNaughton եւ երեսփոխաններ, Vincent Ke, Stan Chow, եւ Հայ Դատի յանձնախումբին: Հպարտ եմ կառավարութեան բերած ներդրումին Թորոնթոյի զարգացման եւ Հայ գաղութի բարգաւաճման ու կառուցողական հանրօգուտ ծրագիրներուն սատարման։ Վստահ եմ, հայ համայնքի զաւակները մեծապէս պիտի օգտուին այս ծրագրէն։ Գանատայի Հայ գաղութը ընդհանրապէս, Օնթարիոյի եւ Թրոնթոյի այլ համայնքներու զարգացումը մասնաւորապէս, եղած են ու պիտի մնան առաջնահերթութիւն իմ այսօրուայ եւ ապագայ ծրագիրներուս»:

Նաեւ, Երեսփոխան Պապիկեան շնորհակալութիւն յայտնեց Թորոնթոբնակ բարերար եւՀայաստանի Պատուոյ հիւպատոս՝Վարուժան Լափոյեանին, այս նմպատակաւ իր մէկ միլիոն տոլարի նուիրատութեան համար, որ կու գայ ամբողջացնելու Հայ Կեդրոնի Երիտասարդական բաժնինպաստիծրագիրը: Աւելին, ան շնորհակալութիւն յայտնեց եւ բարձր գնահատեց Թորոնթոյի Հայ Դատի յանձնախումբի անդամներուն իրենց ժրաջան համագործակցութեան։

Այս նիւթական յատկացումը՝արգասիքն է երեք տարիներու հետեւողական ժիր աշխատանքներուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում