Արցախ

 Գյումրու ավտոբուսային պարկը շուտով կթարմանա

1 րոպեի ընթերցում

 Գյումրու ավտոբուսային պարկը շուտով կթարմանա

ԳՅՈՒՄՐԻ,11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ավտոբուսային պարկը շուտով կթարմանա: Առաջիկայում Գյումրիում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով ձեռք կբերվեն ինչպես գազով, այնպես էլ էլեկտրականությամբ աշխատող ավտոբուսներ։

Այս մասին ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Մենք մեր քաղաքում էլեկտրաավտոբուսներ ենք ունենալու, Եվրամիության ծրագիր ենք շահել, երեք տարում իրականացնելու ենք: Հիմա նաև մրցույթ կհայտարարենք»,- նշեց Սամվել Բալասանյանը: Նախատեսվող փոխադրամիջոցը նաև հարմարավետ է լինելու հենաշարժողական խնդիրներ ունեցողների, քայլակով, սայլակով տեղաշարժվողների համար:

«450 000 եվրոյի սահմաններում կարող ենք 8 հատ ձեռք բերել փոքրերից կամ 4 հատ մեծը գնենք: Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք, տեսնենք ինչպես կլինի, սա մեզ համար իդեալական տարբերակ է»,- հավելեց քաղաքապետը:

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում