Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է. երկարամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները կպարգևատրվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հոբելյանական 40-ամյակը կնշվի միջոցառումներով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կ. Դեմիրճյանի անվան «Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ կլինեն ցուցահանդեսներ, պարգևատրումներ:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ չենք պատրաստվում ճոխ միջոցառումներ կազմակերպել, բայց չենք էլ կարող մեր ուղևորներին չհիշեցնել, որ մետրոպոլիտենը 40 տարեկան է: Ինչպես գիտեք, մետրոպոլիտենում հաճախ են իրականցվում մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ: Այս ֆոնի վրա «Երիտասարդական» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում կլինեն ցուցահանդեսներ»,- ասաց Գևորգ Ավետիսյանը: Այցելուները լուսանկարների միջոցով կծանոթանան մետրոյի պատմությանը՝ սկսած շինարարությունից:

Այն աշխատակիցները, որոնք երկարամյա աշխատանքային փորձ ունեն, անպայման կարժանանան ուշադրության: Կլինեն պարգևատրումներ, շնորհակալագրերի, պատվոգրերի, մեդալների տեսքով:

1966-1970 թվականներին Երևանի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով: 1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին: Ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների, 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության: 1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը: Շահագործվեց 5 կայարան:

Հայերեն Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել