Սփյուռք

Ուկրաինայի հայերը հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայերը հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում պատարագ է մատուցվել Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ: Փերտվարի 28-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Սումգայիթի ջարդերի հայ զոհերի հիշատակին նվիրված ծառայություն է մատուցվել, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելովAnalitikaUA.net-ը:

Կիեւում Պատարագ է մատուցվել Սրբոց Նահատակաց եկեղեցում, որն իրականացրել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի պատրիարքարանի ղեկավար, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Պատարագին մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության, Կիեւի համայնքի ներկայացուցիչները, Ուկրաինայի մայրաքաղաքից եւ մերձակա շրջաններից Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդները:

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններում հայ համայնքի ներկայացուցիչներն ամեն տարի անցկացնում են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում