Ուկրաինայի Լուցկ քաղաքում մեկնարկել են հայկական եկեղեցու շինարարական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Վոլինի շրջանի Լուցկ քաղաքում մեկնարկել են հայկական եկեղեցու շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Վոլինի մարզի հայ համայնքի նախաձեռնությամբ Լուցկի քաղաքային խորհուրդը հողակտոր է հատկացրել եկեղեցի կառուցելու համար:

Վոլինի շրջանի հայկական համայնքի նախագահ Նշան Անտոնյանի խոսքով ՝ եկեղեցու կառուցման հարցով սկսել են զբաղվել դեռևս 2014 թվականին, սակայն տարբեր գործոնների պատճառով հողամասը ստացել են միայն 2019 թվականին և անմիջապես սկսել են շինարարական աշխատանքները:

«Եկեղեցու համար առաջին վճարումը կատարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ինչի համար մենք նրան շնորհակալ ենք: Պետք է նաև նշել, որ շատ ժամանակ է պահանջվել նախագծի պլանավորման և շինարարության աշխատանքների նախապատրաստման համար»,- պատմել է Անտոնյանը:

Հայերեն Русский

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը