Արցախ

Որոնողական աշխատանքներն անորոշ ժամկետով դադարեցվել են ադրբեջանական կողմի արգելքի պատճառով

1 րոպեի ընթերցում

Որոնողական աշխատանքներն անորոշ ժամկետով դադարեցվել են ադրբեջանական կողմի արգելքի պատճառով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության փետրվարի 22-ին ևս արգելել է փրկարարներին որոնողական աշխատանքներ իրականացնել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Որոնողական աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել և չեն իրականացվում փետրվարի 15-ից: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով»,-հայտնում են ծառայությունից՝ նշելով, որ առայսօր հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում