Տնտեսություն

Համավարակը՝ որպես հնարավորություն. հայ տնտեսավարողները պաշտպանիչ միջոցներ են արտահանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսավարողները համավարակի ընթացքում պաշտպանիչ միջոցների ներմուծումից զատ, զարկ են տվել նաև տեղական արտադրությանը և անգամ սկսել են արտահանում իրականացնել: Ընկերություններից մեկը հավատարմագրման աշխատանքների հաջող ընթացքից հետո արտահանում կսկսի Գերմանիա: «Արմենպրես»-իհետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Մենք նաև իրականացնում ենք պաշտպանիչ միջոցների արտահանում: Ընդ որում, երրորդ երկրներ արտահանումից բացի, փորձում ենք վաճառք իրականացնել նաև ԵԱՏՄ տարածքում: Այսինքն՝ միասնական աշխատանքի շնորհիվ կորոնավիրուսը և առկա սահմանափակումները ձևակերպեցինք որպես հնարավորություն, և մեր տնտեսավարողները, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ստեղծեցին բավարար հզորություններ՝ նախ տեղական շուկան բավարարելու, հետո արտահանելու համար»,-ասաց փոխնախարարը:

Հայկական արտադրության պաշտպանիչ միջոցների, օրինակ՝ դիմակների արտահանում իրականացվել է Վրաստան, Ուկրաինա: Բժշկական դիմակ արտադրող մեկ այլ ընկերություն էլ ներկայումս հավատարմագրման փուլում է, պետք է արտահանում իրականացնի Գերմանիա: Ընդ որում, այդ ընկերությունն արտադրությունը հիմնել է զրոյից:

Փոխնախարարի խոսքով՝ մինչև համավարակը Հայաստանը դիմակներ հիմնականում ներմուծել է: Սակայն շատ կարճ ժամանակում Հայաստանում ձևավորվել է ախտահանիչ միջոցների, դիմակների արտադրություն: Համավարակի դժվար փուլում Հայաստանն իր աջակցություն է ցուցաբերել նաև հարևան Իրանին՝ օգնելով համապատասխան արտադրություններ ձևավորելու գործընթացում: «Համավարակի ժամանակ արտահանում է իրականացրել, մեր տնտեսավարողները նրանց վաճառել են սպիրտը, որի հիման վրա վերջիններս ստեղծել են ախտահանող միջոցների տեղական արտադրություններ»,-նշեց Սիմոնյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Ֆրիդրիխ Մերցը ընտրվեց Գերմանիայի կանցլեր

Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

«Կամուրջ» հանրային սննդի կետը շարունակում է աշխատել սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով. ՍԱՏՄ-ի հայտարարությունը

Երևանյան փողոցները հորդառատ տեղումներից հետո

Իսրայելը մարդկանց կոչ է արել տարհանվել Եմենի գլխավոր օդանավակայանի շրջակա տարածքից

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձինք պատրաստում են մարզասարքեր այլ քրեակատարողական հիմնարկների համար

Ինչպես վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ

Մայիսի 7-ի միջոցառումների անոնս

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում իրականացվել են արդիականացման աշխատանքներ