Արցախ

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

1 րոպեի ընթերցում

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցասխում փետրվարի 20-ին կատարվել է նոր կորոնավիրուսի 14 թեստավորում, ինչի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի առողջապահության նախարարությունից, երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2942 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 384 դեպք: Կատարվել է 20 390 թեստավորում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում