Ութսուներկու տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ դերասան Անդրեյ Մյագկովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 82-րդ տարում մահացել է «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Դաժան ռոմանս» և խորհրդային մի շարք այլ սիրված ֆիլմերից հայտնի դերասան, ռեժիսոր, գրող Անդրեյ Մյագկովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը։

Անդրեյ Մյագկովի առաջին թատերական դերերից է եղել քեռու դերը «Քեռու երազը» բեմադրության մեջ: Թատրոնում նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել «Հատակում», «Բալալայկին և Կո», «Սովորական պատմություն», «Բոլշևիկները» և այլ ներկայացումներում խաղացած դերերը: 1977 թվականին տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, իսկ 1987-ից Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում է եղել:

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965թվականին` «Ատամնաբույժի արկածները» ֆիլմում, սակայն նրան համընդհանուր ճանաչում է բերել Էլդար Ռյազանովիհետ երկար տարիների համագործակցությունը: Համատեղ աշխատանքի ընթացքում Մյագկովը նկարահանվել է «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Ավտոտնակ», «Դաժան ռոմանս» կինոնկարներում:

Ըստ կինոգետների՝ Անդրեյ Մյագկովը կատակերգու դերասան է, չնայած նրա խաղացանկում առկա են խոշոր դրամատիկական դերեր, ինչպիսին է, օրինակ, գիտնական Շվիրկովի դերը Մարլեն Խուցիևի «Վերջաբան» ժապավենում:

Հայերեն English

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին

Նորվեգիայի վարչապետը սպասում է, որ Ուիթքոֆը ՌԴ-ում բանակցություններից հետո կվերադառնա Օսլո