Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի. Արտակ Բեգլարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Մեր հաշվարկներով` այս պահին Արցախում է բնակվում 105-110 հազար արցախցի, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 35-40 հազար արցախցի, որոնց ճնշող մեծամասնությունը տեղահանված անձինք են: Նրանց մի մասը` գուցե 10 հազարից ոչ ավելին, անօթևան չմնացած անձինք են, որոնք իրենց անհատական որոշումն են կայացրել, որ չեն վերադառնում տուն»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անօթևան մնացած և Արցախում պետական աջակցությամբ տարբեր կացարաններում տեղավորված անձինք մոտ 10 հազար են:

«Արցախի Հանրապետությունում տեղավորված անձինք մոտ 10 հազարն են, որոնք տեղավորված են պետական կենտրոնացված կազմակերպման շինություններում` հյուրանոցներ, հյուրատներ, վարձակալությամբ են բնակվում պետական աջակցությամբ: Նաև տեղավորվել են տարբեր գյուղերի ազատ բնակարանային ֆոնդերում, դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում բնակարանային ֆոնդերը մեծացնելու ուղղությամբ»,- նշեց Արտակ Բեգլարյանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն ընգծեց, որ պետության համար առաջնայինն արցախցիների վերադարձը խրախուսելն է:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը պետական աջակցություն կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններին

Երևանում բացվել է Լյանչժուի 5300-ամյա քաղաքակրթությանը նվիրված գերիմերսիվ ցուցահանդեսը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է․ ՀՀ վարչապետ

Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, այդտեղ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ․ Փաշինյան

CENTCOM-ի ղեկավարը Թրամփին ներկայացրել է Իրանի դեմ երկշաբաթյա ավիաարշավի ծրագիր

Հայաստանը ինչո՞վ էր վատ գործընկեր, որ ՀԱՊԿ֊ը չկատարեց իր պարտականությունները. վարչապետ

Քուվեյթը հայտնել է չինական ընկերության շենքին իրանական հարվածի հետևանքով աշխատակցի զոհվելու մասին

Սաուդյան Արաբիան կոչ է անում ԱՄՆ-ին ձեռնպահ մնալ հութիներին հարվածելուց. Reuters

Հայաստանի թիմը Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան միջազգային օլիմպիադայից վերադարձել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալով

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել