Տնտեսություն

Հանքագործության և բացահանքերի շահագործման ճյուղի տարեկան 11.6% աճն ամենամեծն է արդյունաբերությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 2 տրլն 70 մլրդ 286.5 մլն դրամ (ավելի քան 4 մլրդ 233 մլն 628,1 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 0.9%-ով, 2020-ի դեկտեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 238 մրդ 183.4 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել 5.8%-ով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ աճել 14.4%-ով։

Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, նախորդ տարվա տասներկու ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղի արտադրանքը կազմել է 403 մլրդ 95.6 մլն դրամ և 2019-ի նույն ցուցանիշը գերազանցել 11.6%-ով (աճի ամենամեծ ցուցանիշը), 2020-ի դեկտեմբերին արտադրությունը վերոնշյալ ճյուղումհասել է 39 մլրդ 935.9 մլն դրամի՝ նախորդ դեկտեմբերի համեմատ աճելով 0.4%-ով, անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ 2.1%-ով։

Մշակող արդյունաբերությունը 2020-ի հունվար-դեկտեմբերին տվել է 1 տրլն 387 մլրդ 923.7 մլն դրամի արտադրանք՝ 3.9%-ով պակաս, քան 2019-ի նույն ամիսներին, անցյալ տարվա դեկտեմբերին այդ ճյուղում թողարկվել է 170 մլրդ 320.9 մլն դրամի արտադրանք՝ 2019-ի նույն ամսվա ցուցանիշից 7.3%-ով պակաս, և 2020-ի նոյեմբերի ցուցանիշից 17.7%-ով ավելի։

Անցյալ տարի էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում թողարկվել է 257 մլրդ 843.1 մլն դրամի արտադրանք. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 0.1%: 2020-ի դեկտեմբերին ոլորտի արտադրանքը կազմել է 26 մլրդ 273.6 մլն դրամ և 2019-ի դեկտեմբերի համեմատ նվազել 3.0%-ով, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝ աճել 14.4%-ով։

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ճյուղը 2020-ին տվել է 21 մլրդ 424.1 մլն դրամի արտադրանք կամ նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից 13.9%-ով պակաս, անցյալ տարվա դեկտեմբերին ճյուղում գրանցվել է 1 մլրդ 653.0 մլն դրամի արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7.9 %-ով, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝ 8.1%-ով։

Հայերեն Русский

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Ապրիլի 24-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Ամերիկյան ձայնագրման ընկերությունը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Աֆղանստանը Ռուսաստանում դեսպան կնշանակի՝ «Թալիբան»-ի արգելքի վերացումից հետո

Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին. թուրք մտավորական