Արցախ

Արցախից 15 ուխտավոր այցելել են Դադիվանք

1 րոպեի ընթերցում

Արցախից 15 ուխտավոր այցելել են Դադիվանք

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, 15 հայ ուխտավորներ հնարավորություն են ունեցել այցելել Դադիվանքի վանական համալիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ձեռք բերված համաձայնությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայողները, ռուսաստանյան խաղաղապահների ուղեկցությամբ թույլ են տալիս ուխտավորներին անխոչընդոտ մուտք գործել համալիրի տարածք։

Անվտանգությունն ապահովելու համար խաղաղապահների դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական կոթողի անմիջական հարևանությամբ։

Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում