Արցախ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել

2 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարդակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքնեռր են անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գործնական գործողությունների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները: Հրետանավորները նաև կատարելագործել են կրակի վարման ընթացքում հաշվարկների գործողությունների ներդաշնակությունն ու արագությունը, կոորդինատներով և կախված թիրախի բնույթից կրակային կայանքների փոփոխության ժամանակ նշանառումը։ Բացի այդ, ականանետավորները վարժանքներ են անցկացրել ըստ թիրախների հետախության և կրակային դիրքերի փոփոխության նորմատիվների։

Եզրափակիչ փուլում զինծառայողները կատարել են փակ կրակային դիրքերից ուսումնական հրաձգության վարժանքներ՝ տարբեր հեռահարությունների դիտարկվող եւ ոչ դիտարկվող թիրախների ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության պարապմունքներին մասնակցել է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում