Արցախում առաջիկա օրերին կմեկնարկեն նոր բնակավայրի կառուցման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի տարածքում, շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին, կմեկնարկեն ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող՝ Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխումհատ, Ջրաղացներ և Մադաթաշեն գյուղերից տեղահանված բնակիչների համար նախատեսված նոր բնակավայրի կառուցման աշխատանքները:Այս մասին Ազգային ժողովի նիստում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Ադրբեջանական վերահսկողության տակ անցած որոշ համայնքների բնակիչներ՝ նոր բնակավայրերում համատեղ ապրելու ցանկություն են հայտնել: Կառուցվելիք նոր բնակավայրերի անվան ընտրությունը նրանց նախապատվությամբ է լինելու: Այն համայնքները, որոնք ավելի կազմակերպված են համատեղ բնակեցվելու նախաձեռնություն են ցուցաբերում: Մի շարք գյուղախմբեր՝ և Հադրութի, և Ասկերանի շրջաններից, որոշել են՝ համատեղ վերաբնակվել:Բնակարանաշինական ծրագրերի իրագործումը՝ նրանց համար նախատեսվում է համատեղությամբ: Այդպիսի ցանկություն են հայտնել մասնավորապես՝ Հադրութի շրջանի Մոխրենես, Հակակու, Թաղուտ գյուղերից տեղահանված բնակիչները: Նման համայնքները՝ որպես իրավական կազմակերպման ձև, պահպանվելու են»,-նշեց Խանումյանը:

Հայերեն English

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին