Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի նախկին տնտեսավարողները կազատվեն հարկային պարտավորությունից

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նախատեսվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից ազատել այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը:

«Մշակվել և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող արցախյան բնակավայրերում փաստացի գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին ազատել հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից (բացառությամբ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների) կատարումից: Այդ տնտեսավարողների կողմից 2020 թվականի համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը հաշվանցվելու է և (կամ) վերադարձվելու»,- ասաց Արմինե Մուսայելյանը՝ հավելելով, որ օրինագծով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերում գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գերավճարի մնացորդի հաշվանցումը կամ միաժամանակ հաշվանցումն ու վերադարձը իրականացվելու են կամերալ ուսումնասիրությամբ:

Բացի այդ, նշված տնտեսավարողներին հարկային խնդիրների կարգավորմանը նպատակաուղղված՝ ԱԺ-ում շրջանառվող օրինագծով առաջարկվում է նրանց ազատել նաև այն հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորություններից (բացառությամբ՝ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների), որոնց մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Նախատեսվում է նաև հաշվանցել և (կամ) վերադարձնել 2020 թվականի համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը: Հարկային մարմնի տեղեկատվական բազայում ինքնաշխատ եղանակով կզրոյացվեն ներկայացված հաշվարկ հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում արտացոլված` վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնացորդները:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ