Արցախ

Ադրբեջանցիների պահանջով Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիների պահանջով Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը՝ Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք ունենալ վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Նախկինում ադրբեջանական կողմը պահանջում էր միայն Դադիվանք մեկնող ուխտագնացների թիվը, որը պետք է լիներ ոչ ավելի քան 30 մարդ: Այժմ պահանջում են նախապես ներկայացնել նաև անվանական ցուցակներ: Ուստի կիրակի օրը խաղաղապահների հետ մենք կտրամադրենք ուխտավորների անվանացուցակը, որպեսզի այլևս դժվարություններ չունենանք Դադիվանք մուտք գործելու հարցում»,-մանրամասնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում