Փրկարարները մարել են Ագարակ քաղաքում բռնկված հրդեհը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 8-ին, ժամը 21:02-ին ահազանգ է ստացվել, որԱգարակ քաղաքիմաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մաքսատան մոտակա այգում։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։37-ին, մարել՝ 21։48-ին։Այրվել է չշահագործվող փայտե տնակ (12 քմ)։
Կարդացեք հոդվածը` Русский