Արցախի տարբեր համայնքներում կիրականացվեն պայթուցիկների և զինատեսակների վնասազերծման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում կիրականացվեն պայթուցիկների և զինատեսակների վնասազերծման աշխատանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում»,- ասված է գրառման մեջ:
Ծառայությունը հորդորում է պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ: