Տնտեսություն

Խորհրդարանական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց ԱԺ բյուջետային գրասենյակի 2020թ. հաշվետվությունը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց ԱԺ բյուջետային գրասենյակի 2020թ. հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց խորհրդարանի բյուջետային գրասենյակի 2020 թվականին կատարածաշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հաշվետվությունը հանձնաժողովի նիստում ներկայացրեց գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը:

«Բյուջետային գրասենյակը 2020 թվականի ընթացքում ստացել է 115 հարցում, որից 76-ը՝ պատգամավորներից, 7-ը՝ խմբակցություններից, 32-ը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներից: Հարցումների հիման վրա պատրաստվել և Ազգային ժողովի նախագահին ու նրա տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաև պատգամավորներին են տրամադրվել 586տեղեկանքներ»,- ասաց Բարսեղյանը:

Գրասենյակը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկման համատեքստում ԱԺ մշտական հանձնաժողովներին ներկայացրել է280 առաջարկ, որոնց 1/3-ն ընդունվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում