Ուկրաինայի հայ բժիշկների միավորումն անցկացնելու է հայրենակիցների արտագնա ընդունելություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայ բժիշկների միավորումը (ՈՒՀԲՄ) հայրենակիցների արտագնա ընդունելություններ կանցկացնի, որի ժամանակ փորձառու բժիշկները կտրամադրեն խորհրդատվություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպեսAnalitikaUA.net-ին հայտնել են ՈՒՀԲՄ-ից, առաջին ընդունելությունը տեղի կունենա Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող հայկական տաճարի համալիրի տարածքում: Հինգ փորձառու բժիշկներ երկու ժամվա ընթացքում կօգնեն լուծել հրատապ առողջական խնդիրները, խորհրդատվություններ, պարզաբանումներ եւ խորհուրդներ ստանալ։

«Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միության հովանու ներքո գործող Ուկրաինայի հայ բժիշկների միավորման նպատակը Ուկրաինայում հայ բժիշկների համար մեկ տեղեկատվական տարածք ստեղծելն է, հայ բժիշկներին միավորելը, անընդհատ ու շարունակական մասնագիտական աճի կազմակերպումը եւ համայնքի անդամների բժշկական օգնությունը:

Հրապարակումը հիշեցնում է նաեւ, որ Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար հանգիստ է կազմակերպում հայ երիտասարդների համար: Ամառային եւ ձմեռային ճամբարներն անցկացվում են երկրի գեղատեսիլ հանգստավայրերում: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է դարձնում հայրենակիցների առողջության բարելավմանն ուղղված նախագծերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

Շիրակի մարզի երկու համայնքում ընթացքի մեջ է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո