Արցախի 20 հազարից ավելի քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատում ՀՀ-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահին ժամանակավոր բնակություն են հաստատում Արցախի կորցրած տարածքներից 20 հազարից ավելի քաղաքացիներ. չկա մի արցախցի, որ չունենա ժամանակավոր կացարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում նիստում իր ելույթում վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Այս պահին Արցախի կորցրած տարածքներից 20 հազարից ավելի քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատում ՀՀ տարածքում: Սակայն կարող եմ փաստել, որ պատերազմի առաջին օրվանից սկսած՝ չկա մի արցախցի, որ չունենա ժամանակավոր կացարան: Եթե նույնիսկ լինում են դեպքեր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի համապատասխան կառույցներ, որտեղ ապահովում ենք ժամանակավոր կացարանով»,- ասաց նախարարը:

Առաքելյանի խոսքով՝ ՀՀ-ում բնակվողների ժամանակավոր բնակության ծախսերը փոխհատուցվում են:

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները