Սփյուռք

Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Մոսկվայում խաղաղ ակցիան շարունակվում է

2 րոպեի ընթերցում

Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Մոսկվայում խաղաղ ակցիան շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով արդեն 12-րդ օրն է խաղաղ ակցիա է անցկացվում Մոսկվայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիաներն անցկացվում են Ռուսաստանում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանատների ու ՌԴ Արտաքին գործերի նախարարության շենքի առջև: Ակցիայի մասնակիցները հունվարի 15-ից կանգնում են այս կառույցների մոտ՝ պահելով «Ազատ արձակել Արցախյան պատերազմի գերիներին» պաստառները՝ նպատակ ունենալով բարձրացնել խնդիրն ու դրա մասին ներկայացնել հանրությանը: Նախաձեռնությունը ՌԴ-ում բնակվող հայերինն է՝ քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Քեթցյանի գլխավորությամբ, ով նաև ակցիայի շրջանակում հունվարի 25-ից հայտարարել է անժամկետ հացադուլ՝ դիմելով ՌԴ նախագահին:

Համավարակի կանոնները պահելով՝ զանգվածային ակցիաների փոխարեն, անցկացվում են անհատական ակցիաներ: «Անհատական ակցիա անցկացնելն այսօր միակ օրինական ձևն է, քանի որ այսօր Ռուսաստանում համավարակի պատճառով ցանկացած մասսայական միջոցառում ու ակցիա օրենքով արգելված է և այդ պատճառով հերթափոխով՝ անհատական, անցկացնում ենք ակցիաներն այդ կառույցների առջև պահանջելով ի կատար ածել եռակողմ պայմանագրի 8-րդ կետը: Այս պահին մենք լավ հասկանում ենք, որ խնդրի հանգուցալուծումը կարող է գտնել միայն ռուսական կողմը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից Դավիթ Տոնոյանը՝ շեշտելով՝ միակ պահանջը գերիների վերադարձն է, քաղաքական այլ ենթատեքստ ու պահանջներ իրենց ակցիաները չեն պարունակում:]

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում