Արցախ

Արցախի Մարտունու և Ջրականի հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

1 րոպեի ընթերցում

Արցախի Մարտունու և Ջրականի հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ հայտնաբերել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Աճյուններից 2-ը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից: Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են: Հունվարի 28-ին որոնողական աշխատանքներն ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում: Զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր, հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1321 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,-նշեց Թադևոսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում