Մշակույթ

«ԵԼ» հայկական կինոնկարը «Լավագույն պարային ֆիլմ» է ճանաչվել միջազգային  փառատոնում

1 րոպեի ընթերցում

«ԵԼ» հայկական կինոնկարը «Լավագույն պարային ֆիլմ» է ճանաչվել միջազգային  փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԵԼ» պարային կարճամետրաժ ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակին, իսկ London International Shorts Film փառատոնում՝ Honorable Mention մրցանակի: Ինչպես«Արմենպրես»-ին հաղորդեց նախագծի հեղինակ և ռեժիսոր Ռիմա Պիպոյանը, նախագիծն իրականացվել է TMU կազմակերպության և Երևանում Գյոթե ինստիտուտի աջակցությամբ:Նախագծի գործընկերներն են Contemporary Dance & Experimental Art փառատոնը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Ինչպես նշում է նախագծիհամակարգողԼիլիթ Գաբրիելյանը,ֆիլմը կյանքի է կոչվել՝ նպատակ ունենալով միահամուռ ուժերով աշխարհին ներկայացնել հայ արվեստը և ևս մեկ անգամ մշակույթի միջոցով արտահայտել մեր հոգու ողջ ուժն ու տոկունությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում