Արցախ

Արցախում COVID-19-ով ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր

1 րոպեի ընթերցում

Արցախում COVID-19-ով ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2285 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18981 թեստավորում»,-հայտնում են նախարարությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում