Սփյուռք

Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց

1 րոպեի ընթերցում

Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հայ դատի հանձնախումբն երախտագիտությունն է հայտնել Պաֆոսի քաղաքապետին եւ ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ Փաշա փողոցի անվանումը՝ վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Կիպրոսի Հայ դատի հանձնախմբից։

«Մեր Յանձնախումբը, առաջին անգամ ըլլալով, քննած էր փողոցի փոփոխութեան հարցը, իր 14 Յուլիս, 2020-ի նիստի ընթացքին, ուր նուազդացուցիչ համարած էր, որ Հայոց Ցեղասպանութիւնը կազմակերպած դահիճին անունը պատիւի արժանացած է։

Աւելին, Կիպրոսի Խորհրդարանը, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին առթիւ, Ցեղասպանութեան ժխտումը քրէականացող օրինագիծ մը վաւերացուցած էր։ Այս որոշումը, իրավական հարթակ փոխադրած էր թուրք ցեղասպանին մեծարման հանգամանքը։

Այսօր, ուրախ ենք յայտարարելու, թէ մեր բոլորին բաղձանքը իրականացած է։ Մեր շնորհակալութիւնները Պաֆոսի Քաղաքապետ Պրն. Ֆետոն Ֆետոնոսին, որ առանց որեւէ տատամսումի եւ երկմտանքի հաստատեց արդարութիւնը», ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում