Տնտեսություն

Խորհրդարանին ներկայացվեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագրի վավերացման նախագիծը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանին ներկայացվեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագրի վավերացման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քննարկեց «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի վավերացման նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

«Պայմանագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որը նպատակ ունի կարգավորել ԵԱՏՄ ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները»,- ասաց Սիմոնյանը:

Պայմանագրի գործողության մեջ մտնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան հարկ եղած դեպքերում մեկ հայտ ներկայացնելու միջոցով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում հատկապես այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ԵԱՏՄ տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ դնելու համար: Դա հնարավորություն կտա նրանց օգտվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին:

«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը ստորագրվել է 2020 թ. փետրվարի 3-ին, Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում