Գերիներին չվերադարձնելը միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է. պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ադրբեջանում հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձի հիմանխնդիրը համարում է լրջագույն միջազգային իրավական խնդիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում:

«Յուրքանչյուրիս համար ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հիմնախնդիրը առաջնային, օրակարգային է: Եվ յուրաքանչյուրս առվնազն սեպտեմբերի 27-ից հետո ապրում ենք այդ խնդրով, իսկ շատերն այդ խնդրով ապրում էին նաև դեռ ավելի վաղ, քանի որ գերեվարված անձինք կային նաև նախկինում: Եվ սա լրջագույն միջազգային իրավական խնդիր է: Միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է ռազմագերիներին և այլ պահվող անձանց չվերադարձնելը»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը սկսել է իրավական գործընթացներ՝ ատելության մթնոլորտի հետ կապված, որ տարածվում է Ադրբեջանում: «Այդ իրավական գործընթացների մասին մասնագիտական հարթակներում խոսվում է 10-ից ավելի տարի, և այս կառավարությունն ի վերջո համարձակություն է գտել՝ գնալ այդ գործընթացների, թեև հասկանում է, թե ինչքան մեծ բարդություններ դրանք կարող են առաջացնել»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքին՝ նա նշեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների մեծամասնությունը եղել և մնում է այն կարծիքի կողմնակից, որ գերիների հետ կապված հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, և այդ առումով պետք է գտնել ճիշտ ձևաչափը: «Մենք առաջարկել ենք աշխատանքային խմբի ձևավորում: Մեր միջազգային գործընկերներին պետք է ամենօրյա ռեժիմով տեղյակ պահենք խնդիրների մասին»,- նշեց Վարդանյանը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres