Հասարակական

Կառավարությունը նվիրաբերված 1800 պլանշետ կտրամադրի կարիքավոր ընտանիքների երեխաներին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը նվիրաբերված 1800 պլանշետ կտրամադրի կարիքավոր ընտանիքների երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակչական կենտրոնից և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ից որպես նվիրաբերություն ընդունեց 1800 միավոր շարժական գույք՝ պլանշետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընդունված որոշմամբ նախատեսվում է պլանշետները ամրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հանրակրթական դպրոցներում հեռավար կրթության կազմակերպման նպատակով:

Որոշման ընդունումը պայմանավորված է նոր տիպի կորոնավիրուսային համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում՝ հիմնական հանրակրթական ծրագրերի հեռավար կրթության միջոցով կազմակերպելու նպատակով կարիքավոր ընտանիքների երեխաներին համապատասխան տեխնիկական միջոցներ (պլանշետ կամ հեռախոս) տրամադրելու և երեխաների կրթության իրավունքի երաշխավորման պահանջից բխող սույն որոշման նախագծում նշված կազմակերպությունների կողմից ցուցաբերած մարդասիրական քայլով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում