Վարչապետը հաջողություն մաղթեց կառավարության անդամներին երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու գործում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության 2021 թվականի առաջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց գործադիրի բոլոր անդամներին: «Հաջողություն եմ մաղթում բոլորին այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի պարտականությունները կարողանանք պատշաճ մակարդակով կատարել և երկիրը դուրս բերենք ճգնաժամային իրավիճակից:
Սրա համար մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն ու կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետ Փաշինյանը: