Սփյուռք

Գրական մեծ ներդրման համար Սիրիայի արաբ գրողների միությունը պարգևատրել է դոկտոր Նորա Արիսյանին

2 րոպեի ընթերցում

Գրական մեծ ներդրման համար Սիրիայի արաբ գրողների միությունը պարգևատրել է դոկտոր Նորա Արիսյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արաբ գրողների միությունը գրական ոլորտում ունեցած մեծ ներդրման համար պարգևատրել է համաշխարհային գրականության պարբերականի խմբագրական կազմի անդամ, դոկտոր, Սիրիայի խորհրդարանիհայ պատգամավոր Նորա Արիսյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևատրման արարողությունն անցկացվել է 2021 թվականի հունվարի 13-ին. պարգևը հանձնել է գրողների միության նախագահ Մալեք Սաքքուրը:

Պարգևատրել են նաև 2015-2020 թվականներին 9-րդ շրջանում հրատարակված պարբերականների խմբագրական կազմերի անդամները:

Բանասեր, գրող, թարգմանիչ Նորա Արիսյանը և՛ արաբերեն, և՛ հայերեն գրքերի հեղինակ է: Հայտնի են նրա «Հայերու արհաւիրքը սուրիական մտքին մէջ, սուրիացի մտաւորականներու դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան նկատմամբ», «Տէր Զօր, մարտիրոսաց քաղաք», «100 տարի Հայոց ցեղասպանութեան-100 արաբական վկայութիւններ» և այլ երկերը:

Հրատարակվել է Արիսյանի՝ արաբերեն թարգմանած գրեթե տասը գիրք, որոնցից են «Քաղաքավարութեան վնասները», «Ընդդէմ Ազրպէյճանի հակահայ քաղաքականութեան», «Լեռնային Ղարաբաղ-իրաւական ասպեկտներ», «Ղարաբաղի օրագիր», «Կոմիտասն ու հայկական երաժշտությունը» և այլ գրքերը:

2006-ին Նորա Արիսյանը պարգևատվել է Ռամկավար ազատական կուսակցության «Վահան Թեքեյան» շքանշանով, 2011-ին՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյանի» մեդալով, 2012-ին՝ ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» շքանշանով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում