Արցախ

Հայերի ջարդերի համար Բաքվի պատասխանատվության ընդունումը խաղաղության նախադրյալ է. ԱՀ ԱԳՆ

5 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաքվում հայկական ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած արյունալի հակամարտության հասցրած վերքերը բուժելու գործընթացում կարևոր քայլ կդառնարԲաքվի իշխանությունների կողմից իրենց անմիջական պատասխանատվության ընդունումը հայ բնակչության դեմ իրագործված զանգվածային հանցագործությունների համար, ներառյալ՝1990թ.հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերը, ինչը թույլկտարարմատախիլ անել հայատյացության հետևանքով առաջացած բացասական երևույթները և նախադրյալներ ստեղծել տարածաշրջանումկայուն և տևական խաղաղության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «1990 թ.հունվարի 13-ըհայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է:Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք գագաթնակետը դարձան Ադրբեջանի իշխանությունների՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության ոչնչացմանը,սեփական պատմական տարածքներից և մշտական բնակության վայրերից նրա վտարմանն ուղղված քաղաքականության, որի սկիզբը դրվեց 1988թ. Սումգայիթում հայերի կոտորածով։

Բաքվի ջարդերը շարունակվել են ավելի քան մեկ շաբաթ, որի ընթացքում բազմահազարանոց ջարդարարների ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, ներխուժում էին հայերի տները՝ թալանելով, խեղելով և սպանելով մարդկանց։ Բացառիկ դաժանությամբ իրականացված վայրագությունների մասին բազմաթիվ փաստագրված վկայություններ կան։ Նրանք, ում հաջողվել է խուսափել մահից, ենթարկվել են բռնի տեղահանման, որը կազմակերպված և համակարգված բնույթ էր կրում։

Ադրբեջանում իրականացված ջարդերի, տեղահանությունների, էթնիկ զտումների և մարդկայնության դեմ կատարված այլ հանցագործությունների շարքում Բաքվի ջարդերը դարձանհայ բնակչության դեմ իրագործված ամենաարյունալի և զանգվածային հանցագործություններից մեկը:1988-1991թթ. ընկած ժամանակահատվածումնախկին ԱդրբեջանականԽՍՀ հայ բնակչությունն ամբողջությամբ տեղահանվեց. Հյուսիսային Արցախը, Գանձակը և մի շարք այլ տարածքներ զրկվեցինիրենց բնիկբնակչությունից: Արդյունքում՝շուրջ կես միլիոն հայ դարձավփախստական, հազարավորները զոհվեցին:

Հայ ժողովրդի նկատմամբ Բաքվի մարդատյաց և ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց նաև ԽՍՀՄ փլուզումից հետո՝1992-1994թթ., մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Շահումյանի և Մարտակերտի շրջանների օկուպացիայի ժամանակ և Մարաղա գյուղում, որի բնակիչների մեծ մասը դաժանաբար կոտորվեց։

Ադրբեջանի իշխանությունների՝իրականացված ցեղասպան գործողությունների բազմամյա ևհետևողական ժխտումըմի կողմից, և նման հանցագործությունների խրախուսումը դրանց իրագործողների հերոսացման միջոցով՝ մյուս կողմից, դարձել են Ադրբեջանի քաղաքականության հիմնական շարժիչ ուժը, որի նպատակն է ոչնչացնել հայերին իրենց պատմական հայրենիքում և հայ ժողովրդի ներկայության բոլոր հետքերը՝իրենց բնիկ բնակության տարածքում: Այդքաղաքականությունը, վերջին հաշվով,կանխորոշեց Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբԱրցախիդեմսանձազերծված լայնածավալ 44-օրյա պատերազմը: Զինված ագրեսիան ուղեկցվում էր բազմաթիվ և համակարգված պատերազմական հանցագործություններով, ներառյալ՝ խաղաղ բնակիչների վրականխամտածված հարձակումները և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծումը՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներիկիրառմամբ, դաժան հաշվեհարդարները, անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունքը ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը դիտավորյալ կերպով նման վայրագություններպարունակող տեսանյութերէ տեղադրում սոցիալական ցանցերում:

Դժվար է պատկերացնել դեպի խաղաղությունճանապարհը, քանի դեռ ադրբեջանական հանրության շրջանում շարունակում են գերիշխել իշխանությունների կողմից տարիներ շարունակ սերմանվող մարդատյաց գաղափարախոսություններն ու արժեքները: Ադրբեջանի կողմից սանձազերծված արյունալի հակամարտության հասցրած վերքերը բուժելու գործընթացում կարևոր քայլ կդառնարԲաքվի իշխանությունների կողմից իրենց անմիջական պատասխանատվության ընդունումը հայ բնակչության դեմ իրագործված զանգվածային հանցագործությունների համար, ներառյալ՝1990թ.հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերը, ինչը թույլկտարարմատախիլ անել հայատյացության հետևանքով առաջացած բացասական երևույթները և նախադրյալներ ստեղծել տարածաշրջանումկայուն և տևական խաղաղության համար»:

Հայերեն العربية English Русский

Բելառուսում «Օրեշնիկ»-ի համար արձակման կայանքներ են պատրաստում. Լուկաշենկո

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է բանակցությունների ավարտի մասին Բաքվի հայտարարությունը

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա կանցկացվի՝ Բաքվում ապօրինի պահվող հայերին ազատ արձակելու պահանջով

Էստոնիան պատրաստ է իր բանտերը վարձակալությամբ տրամադրել Շվեդիային և Նիդեռլանդներին

Ֆինլանդիան և Ուկրաինան նոր համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման համար

«Արարատ»-ն ու ԲԿՄԱ-ն ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/03/25

Ասիական ինդեքսներ - 13/03/25

Պրահայում ֆիլմերի միջազգային փառատոնին ներկայացված է ԼՂ հակամարտության մասին պատմող «Սև այգի» ֆիլմը

Լուկաշենկոն և Պուտինը Կրեմլում բանակցություններ են վարում