Մշակույթ

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը կհյուրընկալվի Արցախում

2 րոպեի ընթերցում

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը կհյուրընկալվի Արցախում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն անմասն չի մնա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային կինոփառատոնից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ փառատոնը ստեղծված ժամանակվանից միշտ եղել է Արցախում: Այս ավանդույթը չի խախտվելու և փառատոնը հերթական անգամ հյուրընկալվելու է Արցախում:

«Այս տարի հանգամանքների բերումով փառատոնն անցկացվում է առցանց, սակայն մենք նախատեսում ենք, որ այն ավարտելուց հետո ցուցադրված լավագույն ֆիլմերով այցելենք Արցախ: Անպայման գնալու ենք, ամեն ինչ անելու ենք, որ տեղում երեխաներն ավելի շատ ընդգրկվեն, անմիջական շփում լինի նրանց հետ: Արցախցի երեխաների հետ այդ անմիջական հանդիպումն ունեցել ենք տասնյակ տարիներ, այս տարի նույնպես դա լինելու է»,-նշեց Նունե Մանուկյանը:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնն առցանց ձևաչափով կմեկնարկի հունվարի 11-ին և կտևի մինչև հունվարի 20-ը: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ: Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 62 ֆիլմ 15 երկրից, որոնցից կցուցադրվեն 46-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում