Արցախ

Անհայտության մեջ մնացած և վերադարձած 6 ժամկետայինների հարազատներին թույլ է տրվել տեսակցել իրենց զինվորներին

2 րոպեի ընթերցում

Անհայտության մեջ մնացած և վերադարձած 6 ժամկետայինների հարազատներին թույլ է տրվել տեսակցել իրենց զինվորներին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած և հայրենիք վերադարձած 6 ժամկետային զինծառայողները առաջիկա օրերին կլինեն բժիշկների հսկողության ներքո: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Տղաները ներկայում բժիշկների հսկողության տակ են, առաջիկա օրերին դեռ կմնան բուժհաստատությունում, սակայն արդեն հարազատներին, ընտանիքներին թույլ է տրվել գալ և տեսնել իրենց զինվորներին: Այս պահին կարող եմ ասել, որ նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա, պարզապես տղաները շատ թույլ են ու հյուծված: Ամեն դեպքում, առաջիկա օրերին ևս անհրաժեշտ բուժզննում կանցնեն: Ամեն ինչ արվում է, որ շուտ կազդուրվեն»,-ասաց Հունան Թադևոսյանը:

Դեկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած 6 ժամկետային զինծառայողները վերադարձան հայրենիք: Նրանք են՝ Այվազյան Արսեն Կարենի, Սահակյան Դավիթ Գեղամի, Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի, Հարությունյան Արթուր Գարիկի, Արմաղանյան Արման Արշակի, Թումանյան Ռուսլան Սարգիսի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում