Ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին
1 րոպեի ընթերցում
![Ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1038396.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքապետը բերման է ենթարկվել»,- նշեցին ոստիկանությունից:
Ոստիկանությունից չմանրամասնեցին, թե ինչ քրեական գործի շրջանակներում է Գորիսի քաղաքապետը բերման ենթարկվել՝ նշելով, որ գործը փոխանցվել է քննչական կոմիտե: Քննչական կոմիտեից ևս մանրամասներ չհայտնեցին: